«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։

Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները ևս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: