«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման մասնակիցների ցանկն ու բովանդակությունը հարցեր են առաջացրել:

«Փաստի» տեղեկություններով` հրավիրյալների ցանկում չի ընդգրկվել 2000-2008 թթ. տարածքային կառավարման ոլորտը ղեկավարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով համարվում է Հայաստանում ՏԻՄ ոլորտը զրոյից կայացնելու և զարգացնելու հիմնական դերակատարներից մեկը:

Փաստորեն ժամանակները փոխվել են, և կադրերից բացի պետական միջոցառումների հյուրերի ցանկը ևս ձևավորվում է ըստ ճաշակի:

Իսկ թե ինչն է նմանատիպ դեմարշի պատճառը, մնում է միայն ենթադրել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: