«Ժամանակ» թերթը գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունում կադրային ջարդ է։ Նախագահականում և Հ1-ում վերջին նշանակումներից հետո առավելապես լարված վիճակ է լրատվական բաժնում՝ այնտեղից ազատման դիմում են գրել բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանն ու գլխավոր մեկնաբան Նվեր Մնացականյանը։ Կադրային ջարդը իրականացվում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալիկ Հարությունյանի կողմից։ 2003-2013թթ. ՀՀՀԽ-ում իր պաշտոնավարումից հետո բոլոր առանցքային պաշտոններում նշանակվածներին զգուշացվել է, որ դիմում գրեն։

Նրանց փոխարեն նոր աշխատակիցներ չեն հրավիրվում։ Նշանակվում են հին կադրերը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: