«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Արին- տերլև» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատ­կացրած 24 մլն դրամը հանրության շր­ջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ին­չից հետո նախարարը որոշել է նահանջել և սրբագրել իր արածը:

Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորու­թյուններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակեր­պության ֆինանսավորումը անցած տարի, կազմել էր 11,9 մլն դրամ:

Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, իսկ երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ այլ ոչ թե 4»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: