Ամերիկայի 32 ամյա բնակիչ Քլինթոն Շեփարդը նոր համաշխարհային ռեորդ է սահմանել «սատանայի անիվի» վրա ամենաերկարատև ճանապարհորդության համար: Նրա շրջագայությունը տևել է 48 ժամ, 8 րոպե և 25 վայրկյան:

Ինչպես հայտնել ռեկորդակիրը ժամը մեկ նրան թույլատրվել է հինգ րոպեանոց ընդմիջում կատարել: Տղամարդու ջուրն ու հացը ապահովել են տեղական ռեստորանները, իսկ չքնելու համար նա նայել է Ջեյմս Բոնդի և Բեթմենի կինոնկարները: Բացի դա Շեփարդը դեպքերի ընթացքի մասին իր երկրպագուներին հայտնել է թվիթերյան էջի միջոցով:

«Սատանի անիվի» վրա երկարարտև շրջագայության նախորդ ռեկորդը սահմանվել էր 2012 թվականին Կանադայի բնակիչ Ռոբ Գիբսոնի կողմից և կազմել է 30 ժամ 35 րոպե: