Հայկական շոու բիզնեսում մի միտում կա՝ անցյալը թաքուն պահելու և չհիշելու: Բայց ժամանակին արված «ախալները» երբեմն պետք է ասել և ինչու չէ նաև վերհիշել: Նախկինի կարգավիճակ ունենալը, դա դեռ սարսափելի բան չէ, որն այդքան ջանասիրաբար փորձում են թաքցնել հայտնիներ: Վերհիշենք մի քանի փաստ, ինչպես նաև մի քանի փաստ, որոնց մասին ոչ մեկ մինչ այս չգիտեր:

Արման Նշանյան, Մարիաննա Ոսկանյան և Վիկա

Դերասան Արման Նշանյանն ամսիներ առաջ ամուսնացել է նկարչուհի-դիզայներ Վիկայի հետ, բայց մինչև նրա հետ պսակադրությունը դերասանը սիրային կապի մեջ էր ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Որոսկյանի հետ, ում ուղեկցությամբ էլ նա հաճախ մասնակցում էի միջոցառումներին: Ըստ ականատեսների Մարիամը կպած պոկ չէր գալիս Արմանին և տպավորություն էր, որ նա ամեն կերպ փորձում է ամուսնանալ դերասանի հետ: Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ հարցազրույցներից մեկում Մարիամը ոչ հերքել է, ոչ հաստատել է լուրն՝ այսինքն չէր էլ հերքում, դե իսկ Արամնն ասել էր հետևելյալը «Ո՞վ է ասել նման բան.. Ես և Մարիաննան պարզապես լավ ընկերներ ենք»:

Արման Մարգարյան, Ինգրիտ Կյոկչան, Սոս Ջանիբեկյան

Սիրային այս եռանկյունին երևի ժամանակի ամենաքննարկվածն էին: Նախ Աննան ամուսնացավ Արման Մարգարյանի հետ, բաժանվելուց հետո կապվեց Սոս Ջանիբեկյանի հետ, ով ըստ լուրերի ապրում էր Աննայի հետ մի հարկի տակ: Սիրավեպի մասին լուրը չնայած չէին հաստատվում, բայց զույգին միասին հաճախ էին տեսնում: Ինչպես Սոսի յուրաքանյուր սիրավեպ, այնպես էլ սա, երկար չտևեց, և բաննը չհասավ պսակադրության: Իսկ ինչ ճակատագիր ունեցան այս հերոսները՝ Աննան երկրորդ անգամ ամուսնացավ, իսկ Սոսն և Արմանը դեռ սպասում են իրենց երկրորդ կեսրին:

Ֆելիքս Խաչատրյան Նազենի, հիմա արդեն Գոհար

Այն որ Ֆելիքս Խաչատրյանը և Նազենին ժամանակին միասին էին, դա ոչ մեկի համար գաղտնիք չէր: Շատերն էլ զարմանում էին՝ ինչպես կարող են նրանք միասին լինել, երկու տարբեր մարդիկ: Նազենիի և Ֆելիքսի սիրավեպն արդեն անցյալում է, դե իսկ Ֆելիքսն ամուսնացել է Գոհարի հետ, ով ի դեպ Նազենի Հովհաննիսյանի ընկերուհին էր:

Արա Մարտիրոսյան և Լիանա

Քչերը գիտեն, որ Արա Մարտիրոսյանը և Լիանան ամուսնացած են եղել: Լիանան նախկին ամուսնության մասին ասում է՝ չի էլ հիշում, թե որ ամիսին է ամուսնացել, բայց հենց սկզբից էլ ամուսնական մատանին մատը չէր մտնում: Լիանան այս հարցին սնահավատորեն է մոտցել, ասել էր, եթե մի բան չպետք է լինի, ուրեմը չի էլ լինելու: Լիանան և Արան բաժանվեցին, Արան հիմա բնակվում է ԱՄՆ-ում՝ ամուսնացած է, իսկ Լիանան հանդիպել էր Գեորգի անունով մի տղամարդու:

Անի Քրիստի, Սարո և Հարություն

Երգչուհի Անի Քրիստին ժամանակին ընկերություն էր անում երգիչ Սարոյի հետ, ասում են նրա ինադու էլ ամուսնացավ Հարությունի հետ և մենկեց ԱՄՆ: Անիի և Սարո սիրավեպի մասին գիտեն նեղ կռուգներում, այդ մասին այդպես էլ չխոսվեց: Ինչպես ասում են ինադու ամուսնություն էլ հաջողություն և երկար կյանք չունեցավ: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: Ըստ տարածված լուրերի Անին ամուսնալուծվեց ամուսնու ծնողների պատճառով:

Նարեկ Բավեյան, Սոնա և Քրիստինա

Նարեկ Բավեյանն էլ այն հայտնիներից է, ով ամուսնացել է երկրորդ անգամ: Նրա առաջին կինը Սոնան էր, ում հետ ամուսնացավ 2010 թվականին և այդ տարի էլ ամուսնալուծվեց, իսկ պատճառներն անհայտ էին: Նարեկը հիմա ամուսնացած է Քրիստինայի հետ, ում հետ համատեղ մեծացնում են իրենց որդուն:

Զարուհի Բաբայան և Տիգրան Պետրոսյան

Վստահ եմ՝ Զարուհի Բաբայանի և Տիգրան Պետրոսյանի սիրավեպի մասին ոչ մեկ տեղյակ չէր: Մի պարզա պատճառով, դա մոտ տասնհինգ տարի առաջ էր և նրանց անձի շուրջ դեռ հետաքրքրություն չկար: Ամեն ինչ սկսվել էր դեռ Երգի պետական թատրոնի շենքում: Հիմա թե Զարուհին և թե Տիգրանն ամուսնացած են, ու ունեն երեխաներ:

Էմմի, Պետո և Վահե

Երիտասարդ տարիքում երգչուհի Էմմին ընկերություն էր անում, երգչուհի Նառայի որդու՝ Պետիայի հետ: Էմմին սիրավեպ էին նաև վերագրում Սուպեր Սաքոյի հետ: Թե Պետոն, թե Էմմին և թե Սաքոն արդեն գտել են իրենց կեսերին:

kaktussblog-ից