Ռազմական խորհրդի նիստի ընթացքում հնչած զեկույցներում և քննարկումներում ներկայացվել են զորային կառույցներում ղեկավարման համակարգի կատարելագործման, կրտսեր հրամանատարների նախաձեռնողականության բարձրացման, զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման, արգելափակոցների և արմրաշինական կառույցների բարելավման, անձնակազմի կարգապահության բարձրացման ուղությամբ զորամիավորման ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները:
5-րդ բանակային կորպուսում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին 5-րդ բանակային կորպուսում ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մարտական հերթապահության կազմակերպման կատարելագործման ուղիները:![](https://yn.am/disc/19-11-16/16bbff42e5949b949097d267c4b2aa6c.jpg)
![](https://yn.am/disc/19-11-16/dc9f11dd585f0d0e16403a6d9e3913dc.jpg)