Ֆրանսիացի ռազմական ինժեներ և քարտեզագետ Ալեն Մանեսոն Մալեյի (Alain Manesson Mallet, 1630-1706) գիտական գործունեության հիմնական աշխատությունն է համարվում 1683 թվականին Փարիզում հրատարակված «Աշխարհի նկարագրությունը» (Description de L՛Univers) հանրագիտարանը, որտեղ տարբեր երկրների և ազգերի հետ մեկտեղ կան նաև տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին: Ներկայացնենք այս երկու ուշագրավ գրավյուրները այդ գրքից. Երևանի համայնապատկերը՝ Արարատ լեռով ու Նոյանն տապանով և ավանդական տարազներով հայ տղամարդն ու կինը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից::