Ջեյմս Ուորլիքը լքում է Մինսկի խումբը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր twitter-յան էջում գրառում է արել և տեղեկացրել, որ դեկտեմբերի 31-ից հետո լքում է Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը։ Ջ. Ուորլիքը նաև տեղեկացրել է, որ հեռանում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտից, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի։
Դիվանագետի կարիերան ավարտելուց հետո Ջ. Ուորլիքը պատրաստվում է համագործակցել ռուսաստանյան «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» հայտնի իրավաբանական ընկերությունան հետ։
Ջ. Ուորլիքը Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնեց 2013 թ-ի օգոստոսի 5-ից և աչքի էր ընկնում իր twitter-յան գրանցումներով։
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: