«Պարզվում է «պրիմիտիվ գողության» դեմ պայքարի դուրս եկած վարչապետը «պրիմիտիվ գողության» մեծ գիտակ է: Հենց նրա մտածած սխեմայով էլ տարիներ առաջ Հայաստանում հիմնվել է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը 2012թ-ից դարձել է ռուսական հայտնի «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Գործարքի գինը կազմել է 22.5 մլն դոլար:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը «Հայռուսգազարդի» օժանդակությամբ չնչին գումարներ Է ծախսել իր ցանցը Հայաստանով մեկ տարածելու համար, իսկ հետո էլ «Ռոստելեկոմին» իր բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառել է 22.5 մլն դոլարով:

Ի դեպ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մարտիրոսյանին Կարեն Կարապետյանը նշանակեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: