Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հրաժարական է տվել հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Ավստրիայում կայացած մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականը անհաջող ելույթ ունեցավ: Մերոնք 5:60 հաշվով զիջել էին Հոլանդիային, 8:42` Ավստրիային, 14:45` Բուլղարիային: