Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հինգշաբթի օրը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի, համաձայն որի տարեկան կստանա 12 միլիոն եվրո: Գրում է Marca կայքը:

Ինչպես հայտնում է Marca կայքը, արդյունքների բարելավման հետ համատեղ այդ թիվը տարեկան կավելա 4 միլիոնով:

Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր «Ոսկե գնդակ»-ի համար Մեսսին կստանա ևս մեկ միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մեսսին արդեն 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակ»-ին: