«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։
Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։ Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը։
Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: