Օրերս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ընտրված Իրինա Քոչարյանին, ով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, երեկ «Ժամանակ» օրաթերթի թղթակիցը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետների սենյակում: Իրինա Քոչարյան թերթին ասել է, որ ԱԺ-ում աշխատում է որպես փորձագետ: Ուշագրավն այն է, որ ավագանիների աշխատավայրը պիտի որ քաղաքապետարանը լիներ, և հարց է, թե ինչպե՞ս է ԱԺ-ում ողջ դրույքով աշխատող փորձագետը համատեղելու Երևանի ավագանու աշխատանքը: Ի դեպ, նորընտիր ավագանին այլ աշխատանքներ ևս ունի: