YN.am-ը ստացել է նամակ-խնդրանք հայրիկից ով խնդրում է մարդկանց օգնել իր երեխային:
Բարև ձեզ, դիմում եմ ձեզ մեծ խնդրանքով. ունեմ 4 տարեկան աղջիկ երեխա: Երեխաս տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Նրա գլխուղեղի աջ կողմում առկա է ուռուցք: Աղջկաս վիճակը գնալով բարդանում է. գոյացություններ են առաջացել նաև նրա քթի և բերանի շրջանում: Հնարավոր է առաջանա նաև էպիլեպսիա: Երեխաս չի կարողանում շարժել աջ ձեռքը, իսկ ոտքը մասնակիորեն է օգտագործում: Շատ եմ խնդրում, եթե հնարավոր է օգնեք գումար հավաքել երեխայիս բուժումը Գերմանիայում շարունակելու համար:
Մարիանան իր ընտանիքի հետ բնակվում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:
Այժմ երեխայի հայրը գտնվում է առաջնագծում, պահպանում է մեր սահմանը և հիմա, ավելի քան երբեք, նրանց մեր օգնությունն է հարկավոր:
Բացվել է նաև հաշվեհամար Converse բանկում երեխայի տատիկի անունով՝
ARM 1930032157800400
EUR 1930032157800104
RUB 1930032157800158
USD 1930032157800101
Ստացող՝ Նազիկ Վանեսյան
Անհրաժեշտ է հավաքել 15. 000 դոլար
Կոնտակտային անձի հեռախոսահամարը՝ 077069987 (Արմեն՝ հայր)