Հիշում եմ՝ այն ժամանակ ինչքան էի ազդվել Հովոյի նամակից, որտեղ նա իր կնոջից ներողություն էր խնդրում ու զղջում էր իր արածների և չարածների համար. հիացած էի Հովոյի նրբանկատությամբ: Բայց երեկ մի հարցազրույց կարդացի, որտեղ Հովոն այսքան ամիսներ հետո առաջին անգամ խոսեց իր ամուսնալուծության մասին:
Եթե ասեմ, որ հիասթափվեցի, կնշանակի՝ ոչինչ չասեմ: Հովհաննես ջան, հնարավոր է դու այս ամենը ասելիս քո նախկին կնոջը նկատի չես ունեցել, բայց գիտես, որ մարդիկ սիրում են ամեն խոսք ու բառ հայտնի մարդկանց անձնականին վերագրել: Հավատա, շատ տգեղ է, որ քո այս բառերի ենթատեքստում քո կնոջը տեսնեն:
«Ինձ դուր են գալիս խելացի կանայք: Գեղեցկությունը կարեւոր բաղադրիչ է, բայց չի կարող մոռացնել տալ կնոջ հիմարությունը: Նույնն է, թե գեղեցիկ շշով մատուցվի անհամ գինի: Միեւնույն ժամանակ հնարավոր է` անշուք շշով այնպիսի գինի մատուցվի, որ չամաչես բացահայտ խմել կամ այդ կնոջը բացահայտ սիրել… Կնոջ խոսքն է շատ կարեւոր, եւ խոսքերից կարելի է հասկանալ նրա խորությունը: Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է, հետաքրքիր եւ երկարատեւ: Անընդհատ նկարվող կինը հիմար կին է, ամեն րոպե հեռախոսի մեջ մտած կինը հիմար ու թմրամոլ կին է, որը դատարկաբանությամբ է զբաղվում: Իմ հաջորդ կինն այդպիսին չպետք է լինի»:
Անգամ եթե դու ոչ մի ակնարկ չես արել քո նախկին կնոջ վերաբերյալ, հայ տղամարդուն վայել չէ կնոջ մասին նման կերպ արտահայտվել:
ԿրիԾիկ բլոգից