ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նեկրկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում՝

Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: