Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել է Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսավորման մեխանիզմներ գտնել, որինակ՝ մասնավոր ներդրողներ գտնել, որոնք ճանապարհի ինչ-որ հատվածներ կկառուցեն և հետագայում այդ ճանապարհները կդարձնեն վճարովի:

«ՉԻ» – Փաստորեն Կարեն Կարապետյանը ոչ թե մայրուղու այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում, այլ կուլակաթափման այլընտրանքային մեխանիզմներ: և իսկապես, եթե մի քանի հոգի, ասենք, Հյուսիս-Հարավի փողերից մի 100 մլն դոլար են կերել հո չի՞ կարելի «չորով» հետ պահանջել այդ գումարը («սվոյ» մարդիկ են, հաստատ ուրիշ տեղից չեն):

Դրա փոխարեն թող որպես «մասնավոր ներդրողներ» այդ փողերով սարքեն ճանապարհը, հետո էլ «մանրից» հետ բերեն գումարները:

Այդպիսով և ճանապարհը կկառուցվի, և «սվոյները» չեն տուժի: Միայն վարորդները կտուժեն, բայց ի՞նչ արած, թող դա ընկալեն որպես «ազգային տուրք»: