Նախօրեին Ֆիլիպ Կիրկրոպովը մեծ շուքով տոնել է դստեր՝ Ալլա-Վիկտորիայի 5-ամյակը։
«Նշում ենք մեր ընտանիքի ամենաերիտասարդ անդամի առաջին հոբելյանը՝ իմ սիրելի դստեր՝ Ալլա-Վիկտորիայի 5-ամյակը»,-գրել է Կիրկորովը Instagram-ում։
Տոնակատարությանը, որին մասնակցել են ուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել պարային համույթներ, ինչպես նաև անկացվել են մրցույթների միջոցառման փոքրիկ հյուրերի համար։ Իսկ վերջում Ալլա-Վիկտորիան փչել է տիկնիկի տան ձևով պատրաստված տորթի մոմերը։