Արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի երկրպագուն իր դնովի պրոտեզը շպրտել է ակումբի մարզիչ Կարուսո Լոմբարդիի ուղղությամբ: Այս մասին գրում է Lenta-նէ հղում կատարելով Elsolonline.com կայքին:
Երկրպագուն այսպես է արտահայտել իր վրդովվմունքը կապված թիմի հերթական պարտության հետ: Մայիսի 20-ին Խունիորսը իր թվով հինգերորդ անընդմեջ պարտությունն է կրել: Իր դաշտում «Արգենտինոսը» պարտվել է « Բելգարնոին» 1:3 հաշվով և կորցրել է դիվիզիոնում մնալու իր բոլոր հնարավորությունները:
Youtube-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է թիմի ցույց տված արդյունքներից և մարզիչի գործողություններից դժգոհ երկրպագուն իր դնովի պրոտեզը շպրտում մարզիչի ուղղությամբ:
Կարուս Լոմբարդին «Խունիորսը» ղեկվարարել է 2013 թվականից: 51 ամյա մարզիչի համար այս ակումբը իր աշխատանքային կարիերային ընթացքում 13-րդն է: