«Եթե թանկացումներ լինեն, բոլորս էլ գիտենք, որ բոլոր ոլորտների վրա կազդի, չի կարող չազդել, որովհետև էներգիայի հիմքը դա գազն է, բայց այս պահին նման քննարկումներ մեզ մոտ չեն լինում, առայժմ թանկացման մասին ոչ մի խոսք չկա»,-այսպես պատասխանեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը YerevanNews.am-ի այն հարցին, թե տրանսպորտի գինը ևս բարձրանալու՞ է:
Խոսելով կառավարության ծրագրի մասին, Գագիկ Բեգլարյանը հավատում է, որ կառավարությունն անպայման իր առջև դրված խնդիրները կկարողանա լուծել:
Լրագրողի այն դիտարկմանը, թե փաստորեն հավատում եք հրաշքների, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Խոսում ենք ռեալ ծրագրերից և անդրադառնում եք հրաշքներին: Դրանք տարբեր բաներ են: Ես վստահ եմ, որ մենք կանենք»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունում եղել է «մտքի հեղափոխություն», ինչպես իր ելույթում նշեց ՀՀ վարչապետը, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց.
«Մտքի հեղափոխություն ասելով ես ոչինչ չեմ հասկանում: Մարդն ինքը պետք է իր վրա աշխատի: Այն դեպքում, երբ մենք մի բան անում ենք ու հաջողության չենք հասնում, այդ սխալների վրա մենք ինքներս մեր մոտեցումները պետք է փոխենք, եթե դուք դա համարում եք դա մտքի հեղափոխություն, իսկ ես համարում եմ, որ մենք մեր մոտեցումներն ենք փոխում:Միանգամից պետք է մոտեցումները փոխենք»:
Վերջինս նշեց, որ ինքը չի համարում, որ կառավարության նախկին ծրագիրը ձախողվել է:
«Ծրագրի ահռելի մասը կատարվել է: Կան թերություններ, չկատարված բաներ, բայց դա չի նշանակում, որ ձախողվել է»,-իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը: