Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի վերջին նիստը:
Նիստի այսօրվա օրակարգում շարունակվում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ, որն այսօր կդրվի քվեարկության:
Մասնավորապես ԱԺ-ն քննարկել է արդեն պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկները: Պատգամավորները պետբյուջեի վերաբերյալ 300-ից ավելի առաջարկ են արել, որոնցից 31-ն ընդունվել են:
Ի դեպ, քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ից 8-ի նիստերի օրակարգում 132 հարց է, 32 միջազգային պայմանագիր: