«Վաճառք ինքնարժեքով» ակցիայից հետո «Վեգա»-ն անցավ «Երաշխավորված ցածր գին» ակցիային: «Վեգա»-ն երաշխավորում է, որ իր կողմից առաջարկվող ապրանքը ՀՀ-ում վաճառվում է ամենացածր գնով, և անգամ պատրաստ է վերադարձնել գնի տարբերության 110%-ը, եթե սպառողը գտնի ավելի ցածր գնով տվյալ ապրանքատեսակից: Սակայն, սոց. ցանցերում արված մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ հաճախորդները հաճախ «մոլորվում» են և ոչ միանշանակ են ընկալում առաջարկը:
Օրինակ, «Վեգան» չի պարզաբանում, որ խոսքը վերաբերում է ապրանքի միայն ու միայն տվյալ մոդելին: Այսինքն, եթե դուք այլ խանութում տեսնեք տվյալ ապրանքից ավելի ցածր գնով, «Վեգան» ձեզ կհավաստիացնի, որ դա ուրիշ մոդել է կամ էլ որակապես տարբերվում է: Հաճախորդին չվճարելու հնար միշտ էլ կգտնվի... սակայն այսպիսի գեղեցիկ առաջարկի և 110 թվի միջոցով փորձ է արվում մոլորեցնել հաճախորդին:
Գործնականում հաճախորդի համար տարբերություն չկա նա կգնի (պայմանական) X1 մոդելի տրանսֆորմեր սեղանը, թե X1.1 (քանի որ դրանք գրեթե չեն տարբերվում), սակայն հավատացած լինելով, որ «Վեգայում» ամենացածր գինն է, նա կընտրի այդ տարբերակը:
Փաստ է, որ «Վեգա» խանութների ցանցը անգերազանցելիորեն է տիրապետում սպառողներին մոլորեցնելու պրակտիկային: Համացանցում, լրատվական կայքերում անընդհատ կարելի է հանդիպել «Վեգա»-ի հաճախորդների դժգոհություններին: Խանութների ցանցը զբաղվում է : Խանութների ցանցը զբաղվում է մանր «ժուլիկությամբ», որոնք որպես այդպիսին օրենքի խոշոր խախտումներ չեն, սակայն սպառողներին ենթարկում են մանիպուլյացիայի և մոլորեցնում են:
Միայն այս տարվա մարտ ամսին անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով: Խանութների ցանցը պատժվեց «վաճառք ինքնարժեքով» ակցիայի համար: Կարևոր հանգամանք է այն, որ խանութների ցանցը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. ինչպես պատգամավորն է վերաբերում ՀՀ քաղաքացիներին, իր ընտողներին և Խորհրդարանին, այդպես էլ «Վեգա»-ն է վերաբերում սպառողներին: