Չինաստանը Ադրբեջանին տրամադրելու է անհատույց ռազմական օժանդակություն: Այս մասին գրում է Апа գործակալությունը: Ինչպես հաղորդում է գործակալությունը օժանդակությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա հունվարի 21-ին Ադրբեջանի և Չինաստանի շատպանության նախարարների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա:
Համաձայնության շրջանակներում Չինաստանը Ադրբեջանի զինված ուժերին տրամադրելու է անփոխահատույց ռազմական օժանդակություն 490 հազար դոլարի չափով:
Օգնության կոնկրետ տեսակները և ծավալները հաստատվելու են կողմերի միջև կնքված արձանագրություններում:
Նշենք, որ 2011 թվականին կնքված միջպետական արձանագրության շրջանակներում Չինաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին տրամադրելու է մոտ 951 067 դոլարի անփոխհատույց օժանդակություն: