Երևանում ծառից կախված քաղաքացի է հայտնաբերվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից։

Ոստիկանության Մաշտոցի բաժին դեկտեմբերի 11-ին` ժամը 11։50, ահազանգ է ստացվել, որ Շահումյանի 16-րդ փողոցի ծայրամասում ծառից կախված քաղաքացի կա։

Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ կախված քաղաքացին 1984 թվականին ծնված Մ.Ղ-ն է։