ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 484.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.71 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 610.29 դրամ (աճել է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.93 դրամ (աճել է 0.26 դրամով):