Բրեդ Փիթի ընկեր Ֆրենկ Պոլարոն հեղինակավոր Esquire պարբերականին պատմել է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունների մասին: Մասնավորապես նա նշել է, որ Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիին 2004 թվականին հանդիպումից հետո հրաժարվել է մասնակցել էրոտիկ սցենարներով նկարահանումներին,որտեղ չի մասնակցում իր սիրելին:
« Նա գժի պես սիրում է Ջոլիին, իսկ վերջինս պատսխանում է Բրեդին նույն վերաբերմունքով»,- պատմել է Պոլարոն, որը Բրեդ Փիթի գործընկերն է վերջինիս պատկանող կահույքի բիզնեսում:
Փիթի բիզնես գործընկերոջ խոսքերով դերասանի և իր կնոջ հարաբերությունները չեն փոխվել նաև այն բանից հետո, որ Ջոլին ստիպված էր հեռացնել կրծքագեղձը քաղցկեղից խուսափելու նպատակով: Պոլարոն նշել է, որ Բրեդը Անջելինային ամեն կերպ բարոյական օժանդակություն է ցույց տվել և ավելացրել, որ այդտեղ ոչ մի անակնկալ բան չի տեսնում: Հարցազրույցը, որը հրապարակվելու է Esquire պարբերականի նոր համարում դերասանը խոստովանել է, որ նրա ընտանիքը իր համար կանգնած է առաջին տեղում:
«Մտադրվելով կազմել ընտանիք` ես ծրագրում էի, որ նա մեծ է լինելու: Ես ցանկանում էի, որ մեր տանը մշտապես քաոս լինի.երեխաների բղավոց, լաց, ծիծաղ: Ինձ այդ ամենը շատ է դուր գալիս: Մեկ օր անցկացնելով հյուրանոցում` ես սկսում եմ կարոտել տան անկարգությունները»,- նշել է Բրեդ Փիթը:
Դերասանը նաև խոստովանել է, որ մինչ Ջոլիի հետ հանդիպումը իր կյանքը ներկայացնում էր կատարյալ քաոս: «Ես մինչ այդ ընդունում էի թմրամիջոցներ և անդունդն էի գլորվում»,- ավելացրել է դերասանը: Շուտով Բրեդ Փիթին պատկանող Plan B կազմակերպությունը պատրաստվում է սկսել ֆիլմի նկարահանումները, որտեղ Անջելինա Ջոլին խաղալու է իր մոր դերը: