Երեկ համացանցն ակտիվ քննարկում էր «Գուշակիր մեղեդին» հաղորդման հերթական թողարկումը, որին մասնակցում էին Գևորգ Մարտիրոսյանը, Մարինկա Խաչատրյանը և Գարիկ Սեփխանյանը: Այս եռյակը դժվարությամբ էր գուշակում երգերը, Մարինկան հասավ «Սուպեր խաղ», Ավետն էլ կատակեց, որ այսպիսի արդյունքի պատճառով ինքը կկախվի:)


Այս խաղը լայն տարածում գտավ համացանցում, շատերը համարում են, որ Մարինկան խայտառակել է իրեն: Tert.am Life-ն այս թեմայով զրուցեց սերիալային դերասանուհու հետ:



«Շատ ուրախ եմ, որ կարողացա ժպիտներ պարգևել իմ շատ սիրելի հեռուստադիտողներին: Չեմ ուզում ինձ գովել, բայց երևի որոշ չափով կարողացա ապահովել հաղորդման դիտելիության քանակը:) Սա ընդամենը շոու է, որին մասնակցեցի շատ անկեղծ, ինչու ոչ, նաև հաղթեցի: Կարծում եմ՝ մասնակցությունը պետք է լինի նաև հետաքրքիր, ոչ ստանդարտ ոճում: Ինձ համար նաև այս առումով էր հետաքրքիր մասնակցելը,- ասաց նա ու հավելեց,- մաղթում եմ, որ հանդիսատեսը միշտ ժպտա և լինի դրական»:



Անդրադառնալով իր և Ավետ Բարսեղյանի հարաբերություններին՝ Մարինկան նշեց, որ հաղորդավարի հետ ծանոթացել է այս թողարկման նկարահանումների ժամանակ: «Ինձ մոտ ոչ մի նեղացածություն չկա: Ես շատ սիրում եմ Ավետ Բարսեղյանին և իր գործունեությունը: Ցանկանում եմ իրեն բարի եթերներ: Շատ նորմալ և դրական հարաբերություններ ունենք: Ոչ մի խնդիր չի եղել: Մինչև հաղորդման տարածումը չէի էլ պատկերացնում, որ այն կարող է ընկալվել որպես ծաղրանք: Ես նման բան չեմ նկատել, ինձ համար դա նորմալ էր: Լինելով հայտնի մարդ՝ ես այս իրավիճակին նայում եմ շոուի տեսանկյունից»,- ընդգծեց Մարինկան: