Մտնելով Instagram՝ մենք կարող ենք հետևել գրեթե բոլոր հայ հայտնիներին, և նայելով նրանց հետևորդներին թվին՝ յուրաքանչյուրն ակամայից մտածում է, որ նրանք «չափազանց հայտնի» են։ Սակայն մի փոքր ուսումնասիրելով նրանց էջերը՝ կարելի է հասկանալ, որ այդ հետևորդների մեծամասնության համար նրանք գումար են վճարում։ Սա շատ ցավալի երևույթ է, քանի որ կրկին նրանք ցանկանում են խաբել մարդկաց։ Իսկ թե ինչու են ցանկանում խաբել, անհասկանալի է մեզ համար։ Սեփական էգոի քմահաճույքները բավարարելու և, միգուցե, միմյանց միջև մրցակցության մեջ առաջ անցելու համար նրանք պատրաստ են հետևորդներ և like-եր գնել։

Ուզում եմ հավաստիացնել բոլոր հետևորդ գնողներին, որ Instagram-ի էջում պատկերված թվով ոչինչ չի որոշվում, առավել ևս, երբ այդ թիվը նկարված է։ Իհարկե, սա ասելուց բացի՝ պետք է նաև ապացույցներ ներկայացնել, որոնք, բարեբախտաբար, կարող է գտնել յուրաքանչյուր անհատ, ով սմարթֆոն ունի։ Ահա այն աստղերը, որոնք հետևորդներ են գնում. ցուցակը, բնականաբար, կիսատ է, սակայն մոտ ժամանակաշրջանում կներկայացնենք նաև մյուսներին։