Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե որքան է պարտք «Արմավիան»՝ տոմսի արժեքի մեջ ներառված 10 հազ. դրամ օդի հարկի մասով: Ֆինանսների նախարարն ասաց, որ տարբեր պարտատերեր նույնպես դատի են տվել «Արմավիային», իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկը դեռ արված չէ: