Forbes ներկայացրել է 100 ամենաազդեցիկ կանանց,որի մեջ ընդգրկվել են քաղաքական գործիչներ, ընկերությունների գլխավոր տնօրեններ, ակտիվ միլիարդատերեր և այլ նշանավոր անձինք: Վարկանիշային աղյուսակը կազմելուց հեղինակավոր պարերականը հաշվի է առել տարեկան եկամուտներով, լրատվական միջոցներում իրենց ակտիվությամբ:
Հեղիանակավոր ցուացկում ընդգրկված են ութ պետության ղեկավարներ, որոնց ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 11.8 մլրդ դոլար: Այդ թվում նաև Գերմանիայի Կանսլեր Անգելա Մերկելը, որը ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը: Ցուցակում ընդգրկված են նաև 24 ընկերությունների գործադիր տնօրեններ, որոնք ունեն շուրջ 893 մլրդ եկամուտ և 16 կին, որոնք անձամբ ստեղծել են իրենց կազմակերպությունը այդ թվում նաև երեք նոր միլիոնատերեր Թորի Բուրչը և Spanx –ի Սարա Բլեյքելին: Այս տարվա ցուցակում ընդգրկվել է շուրջ 14 միլիարդատեր, որոնց եկամուտը կազմում է շուրջ 82 մլրդ դոլար:
Ցուցակը գլխավորում է Անգելա Մերկելը:
2.Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուզեֆ
3. Մելինդա Գեյթս, որը Բիլ և Մելինդա Գեյթս բարեգործական հիմնադրամի համանախագահն է
4,Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման
5.ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն
6. Facebook-ի գործառույթների գծով գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգ
7. Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լեգարդ
8.ԱՄՆ ներքին անվտագության նախարար Ջանեթ Նապոլիտանոն
9. Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի նախագահ Սոնիա Գանդի
10. Pepsi կազմակերպության գործադիր տնօրեն Ինդրա Նույին
Հյուսիսային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեյը զբաղեցրել է 11-րդ տեղը: Բեյոնսեն զբաղեցրել է 17-րդ տեղը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին զբաղեցրել է 23-րդ տեղը: Անջելինա Ջոլին ցուցակում հայտնվել է 37-րդ տեղում, Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ը` 40-րդ տեղը, Լեդի Գագան` 45-րդ տեղը, Շակիրան` 52-րդ տեղը: