Զգացմունքներն ազդում են ոչ միայն մարդու պահվածքի, այլև նրա կողմից իրականության ընկալման վրա։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդուն դուր է գալիս այն, ինչի ցանկություն ունի նրա հոգին։ Այդ պատճառով էլ մարդու ճաշակը կարող է շատ բան վկայել նրա բնավորության, անձնային հատկությունների մասին։
1. Էդուարդ Մանե։ Ամեն ինչ շատ պարզ է՝ ժամադրություն եք ցանկանում։ Հոգու խորքում ցանկանում եք ստանալ ուշադրության և հոգատարության անհրաժեշտ չափաբաժին։ Ցանկանում եք օրն անցկացնել՝ հանդիպմանը պատրաստվելով։
2.Սալվադոր Դալի։ Ձգտում եք հոգեկան հանգստություն ձեռք բերել։ Կյանքում այնքան անցուդարձ է եղել, որ ցանկանում եք առանձնանալ և վայելել այն։ Հանգստյան օր վերցրեք և հրաշալի օր անցկացրեք։
3. Կլոդ Մոնե։ Ուզում եք հանգստանալ հանգիստ, ռոմանտիկ վայրում, որտեղ կարող եք վայելել բնության գեղեցկությունը։ Եթե սիրահարված եք, ապա նկարի ընտրությունը կարող է վկայել այն մասին, որ սիրելիի հետ ճամփորդել եք ցանկանում։
4. Կազիմիր Մալևիչ։ Ցանկանում եք արտահայտել ձեր ստեղծագործական էներգիան։ Ցանկանում եք որևէ անսովոր, ստեղծագործ բան ստեղծել։
5. Սալվադոր Դալի։ Ձեզ դուր եկավ այս լուսանկարը, քանի որ զգացիք պատկերվածի ճշմարտացիությունը։ Չափազանց ծանրաբեռնված եք, ժամանակը չի բավականացնում որևէ բանի համար։ Միևնույն ժամանակ, դուք անում եք այն ամենը, ինչ ձեզնից պահանջվում է տանը, աշխատավայրում, ընտանիքում։ Ցանկանում եք հանգստանալ և զգալ ոչ թե՝ ժամանակի վազքը, այլ՝ վայելել հաճելի վայրկյանները։
6. Ջոան Միրո։ Քաոս եք տեսնում և զգում եք, որ ձեզ անկարգություն է շրջապատում։ Հարկավոր է հարթել ամեն ինչ։ Հենց անեք դա, միանգամից կթեթևանաք։