ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչություն է ճանաչել Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և կոչ արել պատժել այն իրագործողներին՝ ասվում է մամուլի համար ԱԽ հայտարարությունում, որն ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Անվտանգության խորհրդի անդամները լրջագույնս դատապարտել են դեկտեմբերի 19-ին Անկարայում կատարված ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով սպանվել է ՌԴ դեսպանը»,-ասվում է հայտարարությունում։

«ԱԽ անդամներն ընդգծել են ահաբեկչական գործողությունը կատարողներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,-նշվում է տեքստում։