ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է ի պատիվ աշխարհահռչակ երաժիշտ Սթիվի Ուանդերի, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 մարդ, այդ թվում՝ Ուանդերը, Դեթրոյթի քաղաքապետ Մայք Դագանը։ Երաժիշտը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին, որից հետո մանկական երգչախումբը կատարել է նրա մի քանի հայտնի հիթեր։
Նախկին Միլոուկի պողոտան փողոցը այսուհետ կկոչվի Սթիվի Ուանդեր պողոտա։ Հենց այս փողոցի վրա է անցել երգչի մանկության տարիները։ Ուանդերի ընտանիքը տեղափոխվել է այստեղ, երբ տղան չորս տարեկան էր։