JetBlue ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկը հարձակվել է Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել վիրավորել նրան։ Ինչպես հաղորդում է TMZ պարբերականը, Իվանկան ընտանիքի հետ Նյու Յորքից մեկնել է սուրբծննդյան արձակուրդների։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ Տղամարդը, որի գրկում երեխա է եղել, մոտեցել է Իվանկային և սկսել բղավել․ «Ձեր հայրը կործանում է երկիրը։ Ինչո՞ւ է նա մեր չվերթով թռչում։ Նա պետք է թռչի անձնական ինքնաթիռով»,-հավելել է նա։
Ինչպես նշում է պարբերականը, Իվանկան ոչ մի ուշադրություն չի դարձրել ագրեսիվ ուղևորի վրա և շարունակել է զբաղվել երեխաներով։ Արդյունքում տղամադրուն դուրս են հանել օդանավից։
New York Daily News-ն իր հերթին հաղորդում է, որ վիճաբանող տղամարդը Դենիել Ջենինգսն է՝ փաստաբան Բրուկլինից։ Նրա կինը, որը դասավանում է Հանթերի քոլեջում, Twitter-ում գրել է, որ իր ամուսինը դժգոհությունը հանգիստ տոնով է արտահայտել, իսկ JetBlue-ի աշխատակիցները դուրս են հանել նրան օդանավից։