Դամասկոսի իշխանությունները որոշում են ընդունել մի քանի օրով սահմանափակելու ջրի մատակարարումը Սիրիայի մայրաքաղաք, քանի որ գրոհայիններն աղտոտել են ջուրը դիզելային վառելիքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ քանի դեռ խնդիրը չի լուծվել, իշխանությունները մտադիր են բնակիչներին ապահովել ջրի պահուստային պաշարներով։