Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տեղադրվել է արհեստական տոնածառ, որն իր բարձրությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել ու շուտով ներառվելու է Գինեսի ռեկորդների գրքում:
Ինչպես հայտնում է washingtonpost.com-ը, այն ունի 73մ բարձրություն ու պատրաստված է հարյուր հազարավոր լույսերով և միլիոնավոր նկարված կոներով պատված պողպատից:
Հայտնի է, որ արհեստական գեղեցկուհուն կանգնեցնելու համար ծախսվել է 200.000 դոլար: Նշվում է, որ տոնածառի տակ տեղադրվելու է 6 մետրանոց Սանտա Կլաուս:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս, աշխարհում ամենաբարձր արհեստական տոնածառի կոչումը կրում էր 2015թ. Հուանչժոուում տեղադրված 53 մետրանոց ծառը: