Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ-ի «Տու-154» օդանավի պոչամասի բեկորները վկայում են, որ անձնակազմը փորձել է օդանավն իջեցնել ջրի վրա։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ուժային կառույցներում նրա աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ջրասուզակները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներ՝ թևերից մինչև պոչամաս.
«Նախնական տվյալներով՝ վնասվածքները վկայում են, որ հրամանատարը ցանկացել է օդանավն իջեցնել ջրի վրա»։ Ջրասուզակներն արդեն իսկ ջրից դուրս են բերել կործանված օդանավի հիմնակմախքի մի մասը։