Լեգենդար Beetlse խմբի հիմնադիրներից մեկը սըր Փոլ Մաքքարթնին երկու նամակ է գրել ռուսական իշխանություններին, որով իր աջակցությունն է հայտնել ազատազրկման մեջ գտնվող Pussy Riot խմբի անդամներ Մարիա Ալեխինաին և Նադեժդա Տոլոկոնիկովային և կոչ է արել քայլեր ձեռնարկել նրանզ անհապաղ ազատման համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Ալեխինաի պաշտպանության համար ուղղված նամակում Մաքքարթնին համոզվածություն է հայտնել, որ նրա հետագա ազատազրկումը բացասական ազդեցություն կունենա ոչ միայն նրա, այլև ամբողջ իրավիճակի վրա, որի «ընթացքին հետևում են մարդիկ ամբողջ աշխարհից»: Նա հայտարարել է, որ Ալեխինայի ազատումը կլինի « շատ դրական ազդանշան ռուս բնակչության համար ավանդական արդարության համար»:

Երկրորդ նամակում, որը վերաբերվում է Նադեժդա Տոլոկոնիկովային, Մաքքարթնին կոչ է արել ռուսական իշխանություններին ավելի մեղմ վերաբերվել և ազատ արձակել վերջինիս:

Ներկայում դատարանը վերանայում է Ալեխինայի պայամանական ժամանակից շուտ ազատման հարցը, այս կապակցությամբ մոտակա դատական լսումը տեղի է ունենալու մայիսի 23-ին: Ալեխինան իր հերթին նախօրեին հայտարարել է հացադուլ ի նշան բողոք այն բանի, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել նախորդ դատական լսումներին:

Նադեժդա Տոլոկոնիկովայի պայմանական ազատման հայցը արդեն մերժվել է ապրիլի վերջերին:

Ալեխինան և Տոլոկոնիկովան ձերբակալվել և դատապարտվել էին երկու տարի ազատազրկման սուրբ Էրիստոս Փրկիչի եկեղեցում կազմակերպած «պանկ-մոլեբենի» պատճառով: Դատարանի կողմից նրանց գործողությունները գնահատվել են որպես խուլիգանություն:

2012 թվականի օգոստոսին դատավճռի հայտարարումից մի քանի օր առաջ Փոլ Մաքքարթնին երկու նամակ էր գրել Pussy Riot-ի անդամներին, որտեղ հույս էր հայտնել, որ դատարանի կընդունի ազատ որոշում վերջիններիս նկատմամբ: