ԱԺ-ն քիչ առաջ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օրերին ընդդիմության կողմից հնչեցրած մեղադրանքներին, ասաց.
«Եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկություններով՝ իրենց տեսլականներով, մենք պարտավոր ենք վերցնել այն տեսլականը, ինչ-որ մեր երկրի համար ճիշտ է, բայց, եթե մեր ընդդիմությունը մշտապես հանդես գա այդպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագա, մենք դրանից կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ և համոզված եմ նաև դուք կարող եք արտահայտել ժողովրդի կարծիքը այս կամ այն մոտեցման վերաբերյալ»:
-Ընդդիմությունը բազմիցս նշեց, որ Ձեր նախորդ տարվա ծրագիրը ձախողված է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այս երեք օրվա ընթացքում իմ գործընկերներն այդ հարցի պատասխանը հստակ տվեցին, մեր բացթողումները, ձեռքբերումները մանրակրկիտ ներկայացրել ենք ժողովրդին և կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մեր ներկայացրած ծրագրի հետ կան անհամաձայնվողներ և դա նորմալ եմ -համարում:
-Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հստակ հրահանգ տվեց, որ պետական չարաշահումները բացահայտելու համար անհրաժեշտ էբռնել «մեծերի գլխից», արդյո՞ք սկսել եք գործընթացը:
-Եթե մեր անկախ տարիների վերջին վերլուծություն իրականացնենք, ապա կտեսնենք, որ վերջին հինգ տարիներին այդ առումով լրջագույն քայլեր են կատարվում և մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամից, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդուց և բացահայտվել են այդ չարաշահումները և այդ մարդն արդեն ազատազրկված է (Նկատի ունենալով Վազգեն Խաչիկյանին)
-Մտքի հեղափոխության մասին էիք խոսում, ի՞նչ նկատի ունեիք:
-Եթե մենք խոսում ենք հեղափոխության մասին, ապա պետք է առաջնորդվեք հետևյալ սկզբունքով, որ դուք ինքներդ կարողանաք այդ դահլիճում հայտնաբերել կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում և չպետք է ուշադրություն դարձնեք երկրորդական խնդիրներին և եթե այդ հարցում օգնեք մեզ, ապա լրջագույն փոփոխություններ տեղի կունենան: Այն, որ ԱԺ-ում հնչում են մեղադրանքներ և այդ մեղադրանքներին տրվում են համարժեք պատասխան, դա խորհրդարանի բնականոն ընթացք է, դա շարունակվելու է, բայց այն, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք կենտրոնանալ լրջագույն խնդիրների վրա, սա է կարևորը և հեղափոխությունը այդտեղ պետք է տեղի ունենա:
-Գազի բարձրացման հետ կապված արդյո՞ք սոցիալական բունտ կլինի և հնարավո՞ր է, որ կառավարությունը մեղմ ասած «չվայելի» առաջիկա տարիները:
-Դուք պետք է վայելեիք այս 4-5 տարիները, իսկ իշխանությունները զբաղված էին նվիրական և քրտնաջան աշխատանքով: Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, ապա մենք նրանցից պետք է ազատվենք:
-Երբ տարբեր երկրներում սոցիալական ծանր դրություն է լինում կառավարության ղեկավարները հեծանիվներով են գնում աշխատանքի, այսինքն սեփական միջոցներով փորձում են խնայել միջոցները: Դուք ե՞րբ եք պատրաստվում գնալ այդ քայլին:
-Համաշխարհային փորձը շատ բազմազան է, մարդիկ կան ոտքով են գնում, մարդիկ կան հեծանիվով, ոմանք ուղաթիռներով, թույլ տվեք, որ իմ փոխադրման միջոցները ես ինքս որոշեմ:
-Որտեղի՞ց է կառավարությունը գումար տրամադրելու գազի գնի 30տոկոս սուբսիդավորման համար:
-30տոկոս գազի նվազեցման համար, ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունը կարգավորող նախագահին և այժմ գտնվում է բանակցության փուլում: Այն պահին, երբ որ մենք համաձայնության կգանք նրանց հետ, թե ինչպես ենք մենք այդ 30 տոկոսը կոմպոսացնելու, մենք ձեզ տեղյակ կպահենք: Այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի տարբերակներ և քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, ես իրավունք չունեմ դրանք հրապարակել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների ունեցվածքների վերաբերյալ էթիկայի հանձնաժողով դիմելու հանգամանքին:
-Եկեք ֆունդամենտալ փոփոխությունը տարբերենք: Դա այն է, որ մենք սկսել ենք հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնյանների եկամուտները: Այստեղ տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն: Դա չափազանց կարևոր է և շատ մեծ բան է տալիս, որովհետև երբ մենք տարիներ առաջ մենք սկսեցինք հրապարակել բոլոր խոշոր հարկատուների վճարած հարկերը, դուք տեսաք, թե դա ինչ ահռելի բան տվեց և հրապարակայնությունը շատ մեծ բան է տալիս, դա ձեզ հնարավորություն է տալիս վերահսկել պաշտոնյային: Միանգամից բոլոր հարցերի պատասխանը չի կարելի սպասել, բայց մենք ստեղծում ենք պայմաններ, որ պետական պաշտոնյան չի կարող զբաղվել բիզնեսով և այդ սահմանադրական նորմի իրականացման համար ստեղծում ենք մեխանիզմներ և ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր հնարավորություն ունեք անուն առ անուն քննարկել բոլորին:
-Ձեր անձնական միջոցները և՞ս աճել են
-Չի աճել, կտրուկ չեն աճել, աճել են այնքանով, որքանով բանկային տոկոսադրույքով ավանդները եկամուտներ են բերում:
-Արմավիրցիների հիմնադրամին պատրաստվու՞մ եք օգնել
-Անպայման: