Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։
Հանդիպման ավարտին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին.
«Մենք նաև կողմ ենք ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման օգտին։ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։
Չավուշօղլուի խոսքերով՝ 2017 թվականին ակնկալվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը։ Ջանելիձեն էլ գոհունակություն է հայտնել Թուրքիայում գտնվելու համար։