YouTube ժամանցային կայքում հայտնի Baracksdubs ալիքում հրապարակվել է նոր տեսանյութ, որում Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման «կատարում» է կանադացի երգիչ Weeknd-ի Starboy հիթը:
Թեև տեսանյութի հեղինակն անհայտ է, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ Օբամային «երգացնելը» շատ բարդ առաջադրանք է եղել:
Զավեշտալի տեսանյութը պատրաստելու համար Օբամայի տարբեր տարիների ունեցած ելույթներից համապատասխան բառեր են կտրվել ու հետո այնպես մոնտաժվել, որ դրանք ամբողջությամբ համապատասխանեն Starboy-ի տեքստին:
Հայտնի է, որ 2 օրվա ընթացքում տեսանյութն ունեցել է կես մլն-ից ավելի դիտում: