Բիշքեկի մոտ թուրքական բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 30-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ղրղզստանի առողջապահության նախարարությանը։
Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747-ը վթարվել էր այսօր վաղ առավոտյան։ Այն չվերթ էր իրականացնում Հոնկոնգից Բիշքեկ։ Ղրղզստանի ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մերձակայքում գտնվող բնակավայրի շրջանում։ Զոհվել են և՛ բնակիչներ, և՛ անձնակազմի անդամներ։ Դեպքի վայրից հոսպիտալացվել է 8 մարդ, որից 6-ը՝ երեխաներ։ Նրանց մոտ առկա են տարբեր ծանր վնասվածքններ և այրվածքներ։
Զոհերի և վիրավորների տվյալները դեռևս վերջնական չեն։