Հունիսի 3-ին պաշտոնապես կհայտարարվի Կառլո Անչելոտիի' Մադրիդի «Ռեալի» մարզչական նստարանը գլխավորելու մասին: Ինչպես հաղորդում է Marca-ն, իտալացի մասնագետի օգնականը կլինի Զինեդին Զիդանը:
Հունիսի 2-ին պարզ կդառնան նաև մադրիդյան ակումբի նախագահական ընտրությունների արդյունքները, որին առայժմ առաջադրվել է միայն ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Հիշեցնենք' Անչելոտին ներկայումս գլխավորում է «ՊՍԺ»-ն' ընթացիկ առաջնությունում 19 տարվա ընդմիջումից հետո թիմի հետ հաղթելով չեմպիոնական գավաթը: