Բրազիլական ակումբն արդեն պատրաստ է նրան, որ հարձակվող Նեյմարը կլքի թիմը, ու քայլեր է ձեռնարկում, որպեսզի փոխարինող գտնի երիտասարդ խաղացողին:
-Ռոբինյոյի վերադարձը «Սանտոս» միշտ էլ եղել է մեր պլաններում: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա այդ հարցը ակումբի ղեկավարության իրավասությունն է,- ասել է «Սանտոսի» հասարակայնության կապի գծով ներկայացուցիչ Նեյ Պանդոլֆոն:
Ավելացնենք, որ բրազիլական ակումբը մերժել է «Բարսելոնայի» վերջին առաջարկը' կապված Նեյմարի գնման հետ: Կատալոնացիները առաջարկել են մոտ 23 մլն. եվրո, սակայն «Սանտոսին» այդ գումարը չի բավարարել. այս մասին հաղորդում է հարավամերիկյան մամուլը: