Բարեմաղթանքների ու երջանիկ պահերի պակաս Հռիփսիմե Ելինյանն այսօր չի ունեցել: Կրկին մայրանալ պատրաստվող երգչուհին դարձել է 33 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ առաջինը շնորհավորել է ամուսինը' հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը, եւ օծանելիք նվիրել:
«Արդեն մեծ փորիկով եմ, այդ պատճառով այս տարի տրամադրված չէի տարեդարձս նշել, բայց ընկերուհիներս պնդեցին, որ պետք չէ տանը նստել: Որոշեցինք տոնել»,- ասել է հոբելյարն ու հավելել, որ ընկերուհիների հետ լավ ժամանակ են անցկացրել Երեւանի ռեստորաններից մեկում:
Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
«Ժամանակը մի ծախսեք նախանձի վրա, երբեմն դու առջևում ես, երբեմն' հետևում… Մրցավազքը երկար է, և, ի վերջո, դուք այն վարում եք ինքներդ ձեզ հետ»: