«Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդու` Թովմա Մաթևոսյանի սպանության գործով քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նա Մոտկորի անտառապետն էր: Նրա և բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վեճի արդյունքում վերջինս դանակահարել էր անտառապետին` դանակը մտցնելով ուղիղ սրտի մեջ: Մաթևոսյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դեպքը տեղի էր ունեցել 2 այլ անտաառապետերի աչքի առաջ, որոնք չէին հասցրել միջամտել: Դեպքից անմիջապես հետո Մելիքյանն ուղևորվել էր Բագրատաշենի անցակետ և հատել հայ-վրացական սահմանը: Իրավապահների տեղեկություններով, նա դեռ Վրաստանում է` սահմանը չի հատել: 37-ամյա հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հարազատները համոզում են գալ ու հանձնվել: Մեր տեղեկություններով, նրա հայրը մեկնել է Վրաստան` որդուն բերելու»,- գրել է «Հրապարակը»:
Հրանտ Մաթևոսյանի եղբորորդուն սպանողը Վրաստանում է


