Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 24 -ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Երեկվա դրությամբ` եվրոյի առքը ավելացել է 7 դրամով, իսկ վաճառքի նվազագույն փոխարժեքը` 4 դրամով:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 517 դրամ նվազագույն և 519.10 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 524 դրամ նվազագույն և 528 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.99 դրամ նվազագույն և 8.14 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.25 դրամ նվազագույն և 8.35 դրամ առավելագույն փոխարժեքով։