Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհրդի անդամ Մարիա Ֆիկարան դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը, որով արգելվում է Ավստրալիայի քաղաքական գործիչների մուտքը Գալիպոլի 2015 թվականին ANZAC(Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) զինվորների հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցել: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:

Թուրքիայի հայտարարությունը կատարվել էր այն բանից հետո, երբ Ավստրալիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել էին միջնորդությունները, որով ճանաչվում էր հույների և ասորացիների ցեղասպանությունը և վերահաստատում հայերի ցեղասպանությունը:

Մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է«Այն անձինք, որոնք վնասում են Գալիպոլիի հոգին, նաև իրենց տեղը չունեն Գալիպոլիի միջոցառումներում, որտեղ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր որդիներին, որորնք կողք կողքի պառկած են մեր նավահանգիստում»:

Թուրքիայի գլխավոր հյուպատոսին ուղղված նամակում Ֆիկարան նշել է «Գալիպոլին քաղաքականացնել այնպիսի անընդունելի և անմիտ քայլ է,ինչպիսին Թուրքիայի հայտարարությունը, որի համաձայն մենք մեր տեղը չունենք Գալիպոլիում, որը խաթարում է Թուրքիայի հեղինակությանը: Ես չեմ հարգում այսպիսի մեկնաբանությունները և գործողություններ»:

Նա նաև ավելացրել է.« Ես կրկնում եմ Ֆրեդ Նիլի հայտարարությունը օրենսդիր խորհրդի կողմից հաստատված  միջնորդության վերաբերյալ, որ սա ուղղված չէ Թուրքիայի ժամանակակից պետության դեմ, սակայն արձանագում է անհերքելի պատմական ճշմարտություն և  պատշաճ կերպով հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր ենթարկվել են այդպիսի խայտառակ վայրագությունների»:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը նշել է. «մենք մեր շնորհակալությոն ենք հայտնում Մարիա Ֆիկարաին այս հարցի շուրջ իր հաստատուն դիրքորոշման համար: Անընդունելի է, որ Թուրքիան քաղաքականացնում է ANZAC-ի զոհված զինվորների հիշատակը` այսպիսի սպառանալիքով հանդես գալով Ավստրալիայի  քաղաքացիների և քաղաքական գործիչների նկատմամբ» և ավելացրել, որ հայերի, հույների, ասորացիների ցեղասպանությունների պատմական փաստերը անհերքելի են և Նոր Հարավային Ուելսի ընդունած օրենքը հաստատում է այդ փաստը: