Հայտնի հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ տառապում է ուղեղի լուրջ հիվանդությամբ, որը հայտնի է պրոսոպագնոսիա անվամբ: Այս մասին դերասանը պատմել է Esquire ամսագրին:
Դերասանը նշել է, որ այդ հիվանդությամբ մարդիկ շատ դժվարությամբ ճանաչում մարդկանց դեմքերը: Սովորաբար այն կապված է ուղեղի ծոծրակային ստորին աջ հատվածի վնասման հետ: Այն կարող է առաջացած լինել վնասվածքների, ուռուցքից կամ ինչպես հաճախ լինում է անոթային հիվանդություններով: Բացի դա այն կարող է լինել նաև բնածին:
Փիթը խոստովանել է, որ հիվանդության պատճառով նրա մոտ առաջացել է խնդիրներ մարդկանց հետ շփման մեջ: «Այնքան շատ մարդ է զզվում ինձանից` մտածելով, որ ես նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք եմ ցուցաբերում: Դերասանը նաև հաճախ չի հիշում, որ հանդիպել է իր ծանոթների հետ:
Դերասանը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, սակայն հիվանդության պատճառով նա դարձել է փակ մարդ և աշխատում է տնից դուրս չգալ: Շուտով դերասանը անցնելու է բուժզննում: